Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հավանականության մասին շահարկումները ապոկալիպտիկ բնույթի են: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը և կարծում է, որ դա «ամենամեծ սխալը» կլինի:
Պեսկովին հարցրել են, թե արդյոք Կրեմլը նման վտանգ տեսնում է. «Մոսկվան չէր ցանկանա ինչ-որ ապոկալիպտիկ սպասումների տրվել նման զինված հակամարտության հավանականության շուրջ»,- ասել է նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կրեմլը ցավով է ընդունել Ուկրաինայի ղեկավարի այդ հայտարարությունը: