Իսրայելում կասկածում են, որ Իրանը գտնվում է միջուկային զենք ձեռք բերելու շեմին, սակայն Թեհրանը պետք է հասկանա, որ նման գործողությունները չեն մնա առանց համապատասխան գործողությունների: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի ներկայիս ռազմավարությունն Իրանի և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցորդների «հնգյակի» նկատմամբ անարդյունավետ չէ. «Վիեննայում բանակցություններ չկան, միջուկային գործարքը չի գործում», իսկ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները բավարար չեն, քանի որ «Իրանը պարզապես փորձում է ժամանակ շահել՝ տպավորություն տեղծելով, որ ինչ-որ բանով է զբաղվում, սակայն իրականում միայն զարգացնում է իր միջուկային ծրագիրը»:
«Այդ պատճառով, այսօր աշխարհին այլ ծրագիր է պետք այն մեկի փոխարեն, որն իրականում անգամ չկա: Եթե նայեք ՄԱԳԱՏԷ-ի վերջին մի քանի զեկույցներն, այնտեղ արձանագրված է, որ իրականում Իրանի միջուկային գործունեության ստուգումներ չեն կատարվում: Իսկ Իրանը գործնականում գտնվում է միջուկային պետություն դառնալու շեմին, և մենք չենք կարող դա նրան թույլ տալ: Հետևաբար, ապագա ռազմավարության մի մասը պետք է լինի աշխարհի և հատկապես Միացյալ Նահանգների և գուցե Իսրայելի համար, որ ցույց տան իրական սպառնալիք Իրանի համար, որպեսզի Թեհրանը հասկանա, որ չի կարող միջուկային պետություն դառնալ առանց համապատասխան արձագանքի»,- հայտարարել է Լապիդը: