Ուկրաինայի ազգային ոստիկանությունը ԵՄ-ից ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 3,4 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ և տեխնիկա է ստացել: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Կիևի Սոֆիայի հրապարակում: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«ԵՄ-ն Ուկրաինայի ազգային ոստիկանությանը փոխանցել է ավելի քան 3,4 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ՝ 18 պարեկային մեքենա, 40 մեքենա հասարակական անվտանգության և կարգի ստորաբաժանումների համար, ինը դեֆիբրիլյատոր, ժամանակակից սերվերներ և տվյալների պահպանման համակարգեր, ինչպես նաև պայթուցիկ սարքեր և այլ սարքավորումներ», - նշվում է Ուկրաինայի ՆԳՆ ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Սարքավորումների փոխանցումը տեղի է ունեցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ուկրաինայում օրենքի գերակայության զարգացման բարեփոխումներին ոստիկանության, դատախազության և լավ կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում: