Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 248397: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4995 (+16) դեպք, մահվան ևս 1173 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10188 անձ: Ապաքինվել է 232041 անձ: