Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 453 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 248850: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5002 (+7) դեպք, մահվան ևս 1174 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10146 անձ: Ապաքինվել է 232528 անձ: