Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 296 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 249146: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5018 (+16) դեպք, մահվան ևս 1175 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9848 անձ: Ապաքինվել է 233105 անձ: