Եվրոպական շուկայում գազի գինը մեկ այլ ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով $740-ը հազար խմ-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Լիկվիդային եվրոպական հաբի ինդեքսով՝ գազի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը երկուշաբթի՝ առևտրային նստաշրջանի սկզբին, կազմել է 713,1 դոլար հազար՝ խորանարդ մետրի դիմաց։ Ժամը 10.30-ին հասել է 730 դոլարի, իսկ 13։36-ին ավելացել է մինչև 741,2 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։