Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 657 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 249803: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5034 (+16) դեպք, մահվան ևս 1180 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10068 անձ: Ապաքինվել է 233521 անձ: