Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը:
Թուրքիա է մեկնել նաև ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թախիրովը։
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ: