Երեւանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների հուշարձան կտեղադրվի

19:34     14 սեպտեմբերի, 2021

Երևանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների հուշարձան կտեղադրվի: Համապատասխան որոշումն ընդունվեց սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ավագանու նիստում, հաղորդում է News.am-ը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացատրեց, որ հուշարձանը նախատեսվում է տեղադրել Շախմատի տնից ոչ հեռու:

Նա հավելեց, որ հուշարձանի տեղադրման առաջարկը եղել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների ժառանգներից:

«Հուշարձանը կկանգնեցվի ի պատիվ Արամ Երկանյանի, Սողոմոն Թեհլերյանի, Միսակ Թոռլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի և Հակոբ Մելքումովի: Շատ այլ մարդիկ են աջակցել նրանց»,- հավելեց Արեյանը:


© armedia.am