Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 756 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 250559: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5056 (+22) դեպք, մահվան ևս 1181 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10412 անձ: Ապաքինվել է 233910 անձ: