Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան կատարած այցից հետո գրառում է կատարել թվիթերում։
«Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտեցի լավ այցը Հայաստան: Երասխ այցելությունը հստակ տպավորություն թողեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը:
Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների ավելի լավ մթնոլորտին: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- գրել է Տոյվո Կլաարը: