Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը հաստատել է տեղեկությունը, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներ են ձերբակալվել, փոխանցում է Tert.am-ը։
«Ավտոմեքենաները, որոնք Հայաստանի տարածքից ապօրինի մուտք են գործել Ադրբեջան, ձերբակվել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների, պետական մաքսային կոմիտեի ու սահմանապահ ծառայության կողմից։ Այդ մեքենաների վարորդների նկատմամբ Ադրբեջանի օրենսդրության համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Որոտանի հատվածում հսկիչ-անցակետեր է տեղադրել, որտեղ ստուգում է Իրանից ՀՀ հասած բեռնատարները, վարորդներից գումար պահանջում։