Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 251323: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5075 (+19) դեպք, մահվան ևս 1183 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10649 անձ: Ապաքինվել է 234416 անձ: