Կառավարության որոշմամբ՝ Սասուն Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:
Խաչատրյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին։
Նշենք՝ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սասուն Խաչատրյանին նշանակել Հակառուպցիոն կոմիտեի նախագահ: