Ռուսաստանն իր դիրքորոշումը հայտնել է Բաքվին՝ կապված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ըմբռնումով է արձագանքել այս դիրքորոշմանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Զախարովան հավելել է, որ ձեռնպահ կմնա մեկնաբանությունից, բայց հստակեցրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ -ն մշտական կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշ հատվածներում տիրող իրավիճակին», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Անկարան և Բաքուն վերջին ժամանակահատվածում երեք համատեղ վարժանք անցկացրին, որոնցից մեկին ներգրավված էին նաև Պակիստանի զինվորականները: