Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 252082: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5101 (+26) դեպք, մահվան ևս 1185 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10766 անձ: Ապաքինվել է 235030 անձ: