Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նոր գիրքը կներկայացնի այն երկրների ղեկավարներին, որոնց հետ կհանդիպի ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանի հեղինակած նոր գիրքը կոչվում է «Հնարավոր է ավելի արդար աշխարհ»:
Գիրքը թուրքերենից թարգմանվել է անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:
Էրդողանը Նյու Յորք մեկնելու է սեպտեմբերի 19-ին: