Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագրել են Դուշանբեի հռչակագիրը և ևս 30 փաստաթուղթ, այդ թվում՝ կազմակերպությանն Իրանի միանալու ընթացակարգի մեկնարկի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթղթում ՇՀԿ-ի ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին:
Բացի այդ, ՇՀԿ-ում հանդես են եկել Իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին՝ բոլոր էթնիկ, կրոնական և քաղաքական խմբերի մասնակցությամբ: