Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1011 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 253093: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5117 (+16) դեպք, մահվան ևս 1187 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11190 անձ: Ապաքինվել է 235599 անձ: