Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումների անցկացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, փոխանցում է Tert.am-ը: