Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 253600: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5131 (+14) դեպք, մահվան ևս 1191 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11190 անձ: Ապաքինվել է 236088 անձ: