Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 253942: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5143 (+12) դեպք, մահվան ևս 1192 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11029 անձ: Ապաքինվել է 236578 անձ: