Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Aysor.am-ը։
«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», - ասաց Օվերչուկը: