Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանր կայցելի Ռուսաստան բանակցություններ վարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իսկապես նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն», - ասել է Պեսկովը, նշելով, որ բանակցությունների օրակարգը բավականին լայն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից։
«Իհարկե, քննարկվելու է նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ», - հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։