Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 254709: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5181 (+20) դեպք, մահվան ևս 1193 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11072 անձ: Ապաքինվել է 237263 անձ: