Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 939 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 255648: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5200 (+19) դեպք, մահվան ևս 1197 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11396 անձ: Ապաքինվել է 237855 անձ: