Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:
Հայ կաթողիկէ եկեղեցիներում սույն թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 15:00-ին հնչելու են եկեղեցիների զանգերը ի նշան նոր՝ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության: