Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 256554: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5216 (+16) դեպք, մահվան ևս 1199 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11612 անձ: Ապաքինվել է 238527 անձ: