Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1066 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 257620: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5239 (+23) դեպք, մահվան ևս 1201 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 12067 անձ: Ապաքինվել է 239113 անձ: