Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով, հաղորդում է News.am-ը:
Հայտարարությունում ասվում է. «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։
ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»: