Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 462 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 259007: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5264 (+13) դեպք, մահվան ևս 1203 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 12235 անձ: Ապաքինվել է 240305 անձ: