Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 259779: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5277 (+13) դեպք, մահվան ևս 1205 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 12567 անձ: Ապաքինվել է 240730 անձ: