Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

16:40     28 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 


© armedia.am