Իրանի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորվարժությունների անցկացումն ինքնիշխան հարց էր և որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի իսրայելական ռեժիմի ներկայություն իր սահմանների մոտ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժությունների թեմայով արած հայտարարությունների մասին հարցին ի պատասխան մամուլի խոսնակը նշել է, որ զարմանալի էր այն, թե ինչպես է Ադրբեջանի նախագահն արտահայտել դիտողությունները, քանի որ երկու երկրները լավ, հարգալից հարաբերություններ ունեն և ամենաբարձր մակարդակներում ունեն շփման նորմալ ուղիներ: