Աֆղանստանում կիրառվելու է երկրի վերջին թագավորի՝ Զահիր-Շահի ժամանակների սահմանադրությունը՝ բացառությամբ այն դրույթների, որոնք կհակասեն շարիաթին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Հաքիմ Շարիան:
Ավելի վաղ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը պլանավորում է հաջորդ տարի հանձնաժողով ձևավորել նոր սահմանադրություն մշակելու համար: