Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է Aysor.am-ը։
France24-ին տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա նա առարկություն չի ունենա: