Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում: Դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն ընդգծել է, որ պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել հայ-պերուական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու կապերի աշխուժացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին:
Այս համատեքստում խոսվել է գալիք տարի՝ Հայաստանի և Պերուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում Պերուի և Պերուում Հայաստանի մշակութային օրեր կազմակերպելու մասին: