ԼՂ հարցով կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ. Պուտինը՝ Էրդողանին

14:50     30 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխզիջումային որոշումների անհրաժեշտությունը, լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria.ru-ն:

«Եվ, իհարկե, խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվեց, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանների սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ», - լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է Aysor.am-ը:


© armedia.am