Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։ Նրա խոսքով ՝ Տոնոյանը կալանավորել է երկու ամսով, հայտնում է Panorama.am-ը:
«Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղադրանքի կապակցությամբ դատարանում հայտարարություն արեց և տվեց համապատասխան բացատրություններ։ Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն՝ ներկայացված միջնորդության հետ կապված։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք։ Վերաքննիչ դատարանում համապատասխան բողոք կներկայացվի»,- ասել է նա։
Փաստաբանը նաև հստակեցրել է, որ դատարանի կայացրած որոշմանը դեռ ծանոթ չի, քանի որ նոր է ստացել այն։