Նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիր Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: