Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում, հաղորդում է News.am-ը:
Մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241): 22-ամյա ծանրորդը սահմանեց մինչեւ 23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում:
Այս վարժությունում 22-ամյա ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալը եւ սահմանեց նոր ռեկորդ մինչեւ 23 տարեկաններում:
Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Լալայանը բարձրացրեց 241 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցմամբ փորձեց հրել 250 կգ, բայց ձախողեց: Այս վարժությունում Լալայանը բավարարվեց 241 կգ-ով՝ այս վարժությունում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալը եւ սահմանելով նոր ռեկորդ: Վարազդատ Լալայանը ռեկորդ սահմանեց նաեւ երկամարտի 447 կգ արդյունքով:
+109 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Էդուարդ Զյազյուլինը (431կգ), բրոնզե մեդալակիր՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեգ Խանժենկոն (378 կգ):