Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: