Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։
Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։