Միջազգային վարպետ Ալինա Բալայանի հաղթանակով է ավարտվել արագ շախմատի կանանց Ռուսաստանի առաջնությունը, որն անցկացվել է Սոչում, հաղորդում է News.am-ը։
95 մասնակիցների պայքարում Ալինա Բալայանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և կես միավոր հետ է թողել երկրորդ տեղը գրաված Բաիրա Կովանովային։