Արցախի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար: tvzvezda-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հայտնում է Panorama.am-ը:
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի վերջնական քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը: