Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր: Այս մասին դեսպանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի զոհված ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր զոհվել են մարտերում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների հարազատներին:
Ֆրանսիան սատարում է տարածաշրջանում բնակչությունների անվտանգության երաշխավորմանն ուղղված կողմերի ջանքերին»,- նշված է դեսպանի գրառման մեջ: