ԼՂ–ի շուրջ 52 000 փախստականներ վերադարձել են իրենց տները։ Այս մասին այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր, որոնց միջոցով նաև հումանիտար օգնություն է հասցվում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի։ Վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,– ասաց Պուտինը։
Խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին` ՌԴ նախագահը հիշեցրեց ռուսական ասացվածքն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։
ՌԴ նախագահը շեշտեց, որ ԱՊՀ–ի առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության համար պայմաններ ստեղծելն է` ի շահ անդամ երկրների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։