Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Իլհամ Ալիևի մեղադրանքները, որ իրանական կողմը ներգրավված է Կովկասով թմրանյութի շրջանառությունը կազմակերպելու մեջ՝ կեղծիք անվանելով դրանք, հաղորդում է News.am-ը:
«Այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին, որպեսզի ազդեն Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա»:
Ընդգծելով երկու երկրների միջև ամուր եղբայրական հարաբերությունները՝ իրանցի դիվանագետը հայտարարել է. «Ցավոք, չնայած մասնավոր և դրական ուղերձներին, որոնք ստացվել են Բաքվից տարբեր շփումների ընթացքում, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, որոնք Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով»: