Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1054 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբերի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 284237: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5842 (+37) դեպք, մահվան ևս 1235 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 21339 անձ: Ապաքինվել է 255821 անձ: